Lilit Hovhannisyan — Նոր ընկերուհուդ ասա текст
Nor Ynkeruhud Asa Текст
Երգի բառերը
Երջանիկ էի ես, ու աշխարհը իմն էր։
Ու մեզ բաժանելը, ասես, անհնարին էր։
Բայց եկավ մի օր, փլվեց սիրո աշխարհը մեր, երբ նա խոստացավ քեզ ավելի շատ սեր։
Ու հիմա եկել ես, խնդրում ես քեզ ներել, բայց չես կարող ինձ էլ հետ բերել։
Կրկներգ
Նոր ընկերուհուդ ասա դու՝ ուզածին հասավ, ու ինքը իմ տեղում ա, հիմա ինքն ա քո գրկում։ Չկարծես, հիմա ինձ պետք ես, ու ոնց բացատրեմ քեզ, որ սերը, երբ անցնում ա, ոչինչ էլ չի փրկում։
Մի՛ ասա, որ հիմա մի տեսակ մենակ ես։ Արժանի ես նրան, ու արժանի ա նա քեզ։ Կներես, բայց քեզ պիտի խնդրեմ, որ ինձ լքես, ու մի՛ մոռացի, որ սպասող կա քեզ։
Կրկներգ
Նոր ընկերուհուդ ասա դու՝ ուզածին հասավ, ու ինքը իմ տեղում ա, հիմա ինքն ա քո գրկում։ Չկարծես, հիմա ինձ պետք ես, ու ոնց բացատրեմ քեզ, որ սերը, երբ անցնում ա, ոչինչ էլ չի փրկում։
Դու նրան ասա, թող միշտ հիշի, որ երջանկությունը ուրիշի չի լինի իրենը, իրենը չի դառնա էն, ինչ ուրիշից խլել ա նա։ Միշտ էլ նա ուզել ա գիրկդ ընկնել ու իմ երջանկությունը կրկնել։ Սերը իրական դու ստի հետ փոխեցիր, ոնց դու ինձ մեջքիցս խփեցիր։ Հիմա իզուր են խոստումները, երբ չկա էլ սերը։ Հիմա դու մեկ ես ինձ, ու իզուր են քո հույսերը։ Չի գա էդ անցյալը, հասկացիր, վայելիր նրան, ես գնացի։
Կրկներգ
Նոր ընկերուհուդ ասա դու՝ ուզածին հասավ, ու ինքը իմ տեղում ա, հիմա ինքն ա քո գրկում։ Չկարծես, հիմա ինձ պետք ես, ու ոնց բացատրեմ քեզ, որ սերը, երբ անցնում ա, ոչինչ էլ չի փրկում։
Նա չի հասկանում մի շատ պարզ բան. դու, եթե դավաճանել ես մի անգամ, մի սիրուն օր նրան էլ , նրան էլ կթողնես ու ուրիշի հետ սերդ կտոնես։ Հա՛, նա անխելք ա ու չի հասկանում, որ էն, ինչ ուրիշին ա պատկանում, չի լինի իրենը, իրենը չի դառնա սերը, որը գողացել ա նա։